ՀՀ ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան անկլավներ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում եղած անկլավների վերաբերյալ կան իրավական հիմնավորումներ․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Առաջին ալիքի՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում անդրադարձել է Ադրբեջանի փոխարտգործնախարարի՝ «ադրբեջանական անկլավների վերադարձի մասին» հայտարարությանը․

«Ադրբեջանի փոխարտգործնախարարի հայտարարությունը հենված չէ որևէ իրավական փաստաթղթի վրա։ Եղել են տարատեսակ բամբասանքներ, ներքաղաքական շահարկումներ անկլավների վերաբերյալ, բայց մինչ օրս ՀՀ-ին չի ներկայացվել ՀՀ տարածքում գտնվող որևէ անկլավի վերաբերյալ որևէ իրավական փաստաթուղթ։

 
 
 

Տարատեսակ քարտեզներ են հրապարակվել։ Որևէ կողմի հրապարակած որևէ քարտեզ իրավական հիմնավորում չի համարվում, թե ում տարածքում ինչն է գտնվում պատկանող մյուս կողմին։ Պրոցեսը, որ սկսվի, կողմերը պետք է միմյանց ներկայացնեն պահանջների իրավական հենքը։ Եթե իրավական հենք չկա, ուրեմն չկա պահանջ։ Ադրբեջանի փոխարտգործնախարարին պատասխանվել է, որ ՀՀ ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան անկլավներ, մինչդեռ Ադրբեջանի տարածքում եղած անկլավների վերաբերյալ կան իրավական հիմնավորումներ»։

 

Սոթք-Խոզնավար հատվածում, Տավուշի մարզի հատվածում, Սյունիքում, Գեղարքունիքում ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում և պետք է այդտեղից դուրս գան։ Սա ՀՀ միանշանակ պահանջն է ու մնում է ուժի մեջ։ Հանձնաժողովի գործունեության ժամանակ նաև այդ հարցերը պետք է կարգավորվեն, նշել է Մարուքյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.