Գագոն փաստացի քար է նետել ռուսների բոստանը՝ սեփական թիմի անգործությունը վերագրելով ՀԱՊԿ-ին

Մելքոնյան Գագոն ռուսների «բոստանը քար է նետում»

 

Լրագրողի հարցին, թե կապված ադրբեջանցիների՝ ՀՀ սուվերեն տարածք ներխուժման հետ՝ ՀՀ-ն ինչո՞ւ այդպես էլ միջազգային կառույցներին չդիմեց՝ չնայած համապատասխան կենտրոններից եկած դրական ազդակներին, Նիկոլի մոտ գեներալ աշխատող Մելքոնյան Գագոն դեմքի նեղացկոտ արտահայտությամբ հայտարարել է, թե պատճառը Հայաստանի ՀԱՊԿ անդամ լինելն է. ՀԱՊԿ-ը պետք է այդ խնդիրը լուծեր, բայց «ձեռքերը լվաց»: «…Ու մենք արդեն համոզվեցինք, որ ՀԱՊԿ-ը չի կարում ոչ մի բան անել մեր համար: Ուրիշների համար հնարավորա՝ անի, բայց մեր համար ոչ մի բան չարեց»,-հայտարարել է Գագոն ու հավելել, թե հիմա ՀՀ-ին աջակցում են միջազգային գործընկերները, և միայն Ռուսաստանը չէ, որ կարող է հարց լուծել:

 

Գագոն փաստացի քար է նետել ռուսների բոստանը՝ սեփական թիմի անգործությունը վերագրելով ՀԱՊԿ-ին: Ընդ որուոմ՝ սա այն Գագոն է, որի վերադասը՝ Նիկոլը, հայտարարում է, թե ձյունապատ գագաթներով սարերը մեզ պետք չեն, իսկ Սև լճի 30%-ի համար պատերազմ չեն անելու:

Եթե ՀՀ-ի սահմաններն անարժեք են ՀՀ ղեկավարության համար, ՀԱՊԿ-ն ինչո՞ւ պետք է առաջ ընկնի ՀՀ իշխանություններից՝ ՀԱՊԿ, որը հայտվեց միջազգային խոշոր սկանդալի կենտորոնւմ Նիկոլի ձեռամբ՝ Խաչատուրովի հետ կապված պատմության պատճառով:

 

ՀԱՊԿ-ի սառնասրտությունը հետևանք է կոնկրետ Նիկոլի վարած քաղաքականության: Նիկոլը, Արցախը ազերիներին նվիրելուց հետո, խնդիր է դրել՝ արտաքին քաղաքական վեկտոր փոխելու, և հենց հիմա այդ ուղղությամբ ընթանում են բուռն պրոցեսներ. օրումեջ Եվրոպայում թրև գալն ու Բրյուսելի հովանու ներքո Ալիևի հետ խաղաղություն կնքելու մասին պատմությունները դրա հետևանք են:

 

Այնպես որ՝ Գագոն ՀԱՊԿ-ից նեղանալու տեղ չունի. հարցը Նիկոլի պատասխանատվության դաշտում է:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.