«Ռոման» Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է ևս երկու տարով երկարաձգել համագործակցությունը

Իտալական «Ռոման» Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին առաջարկել է եւս երկու տարով երկարաձգել համագործակցությունը, սակայն աշխատավարձի որոշակի կրճատմամբ, այս մասին հայտնում է իտալական Corriere dello Sport-ը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։

 
 
 

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը պորտուգալացի Ժոզե Մոուրինյոյի գլխավորած թիմի հետ մասնակցել է 43 հանդիպման, խփել 5 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.