Եթե տեսնենք ԼՂ բնակիչների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, կհամաձայնենք. ԱԽ քարտուղար

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը նշանակում է, որ պետք է նաև ԼՂ հիմնախնդրի լուծում գտնվի։ 

 


Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս հայտարարեց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով Արցախի կարգավիճակի հարցին։

 

Լրագրողների այն դիտարկմանը, թե որոշ քաղաքագետների կարծիքով, եթե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր է կնքում, նշանակում է, որ ՌԴ խաղաղապահները դուրս կբերվեն Արցախից, իսկ Արցախի մնացած մասը կճանաչվի Ադրբեջանի կազմում, Գրիգորյանը պատասխանեց` դժվար է ասել, թե ինչ նկատի ունեն քաղաքագետները, երբ նման պնդում են անում։

 

«Մենք հիմնախնդրի լուծումը տեսնում ենք անվտանգության ապահովմամբ` ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության, ինչպես նաև իրավունքների ապահովմամբ։ Ըստ դրա էլ պետք է կարգավիճակը որոշվի։ Նաև անվտանգությունն ապահովելու երաշխիքներ են լինելու, և մենք այս պահին չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչպիսի՞ երաշխիքներ են լինելու, կքննարկենք դրանք բանակցությունների ժամանակ և եթե ինչ-որ որոշման հանգենք և տեսնենք, որ մեր հայրենակիցների անվտանգությունը միանշանակ ապահովվելու է, մենք համաձայնություն կտանք դրան»,- ասաց Գրիգորյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.