QR կոդերի պահանջը դեռ կմնա ուժի մեջ․ Անահիտ Ավանեսյան

Այս պահին համաճարակային առումով ունենք շատ բարենպաստ իրավիճակ, բայց մենք պետք է հասկականք , որ այս բարենպաստ իրավիճակը պետք է օգտագործենք պատվաստումների միջոցով հետագա հիվանդացությունները կանխարգելելու ուղղությամբ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«QR կոդերի պահանջի կանոնակարգը  ռեստորաններում, ժամանցի վայրերում, աշխատավայրերում առաջիկայում դեռ մնալու է ուժի մեջ»,- ասաց նախարարը։  

 

Ավանեսյանը նշեց, որ մայրական և մահացության ցուցանիշներով, ինչպես նաև կյանքի միջին տևողության առումով Հայաստանը լավ ցուցանիշներ ունի, սակայն ֆինանսավորման չափաբաժնի առումով դեռևս զիջում ենք։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.