Ես եմ հոգացել բուժմանս ծախսերը, բայց թող համապատասխան մարմինները այդ խնդիրները լուծեն, մենք մեր հակառակորդներին կհաղթենք. Ռուդիկ Մկրտչյան

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Ռուդիկ Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

 

«Ես չէի խոսելու այս մասին, բայց լռել էլ չեմ կարող այն դեպքում, երբ իմ բոլոր մարզիկ ընկերները բարձրաձայնում են նաև իմ խնդիրների մասին։ Վերջերս կայացած Եվրոպայի առաջնությունից առաջ ես նույնպես ունեի և՛ առողջական խնդիրներ, և՛ վնասվածքներ, սակայն, առանց որևէ կառույցի աջակցության բուժումը ստացել եմ իմ սեփական միջոցներով և հաղթահարել այդ դժվարությունները։

 
 
 

Այդքանից հետո զինվել եմ համբերությամբ և մեծ ուժ գտել իմ մեջ՝ գնացել եմ հաղթանակի հետևից։ Նվաճել եմ այն տեղը, որքան հասցրել եմ պատրաստվել առաջնությանը։ Եթե մեր համապատասխան մարմինները և կառավարությունը չթերանային իրենց գործում և մեզ աջակցեին, որպեսզի մենք ժամանակին բուժեինք մեր վնասվածքները և ավելի լավ ու երկար մարզվեինք, ապա կկարողանայինք ավելի լավ արդյունք ցուցաբերել։

 

Փաստորեն, այսքանից հետո ստացվում է այնպես, որ մենք ոչ միայն մեր հակառակորդների հետ ենք պայքարելու, այլ հետներս քայլող խնդիրների։ Ցավոք, բոլորին միաժամանակ հաղթել հնարավոր չէ։ Համապատասխան մարմինները թող միայն այդ տեխնիկական խնդիրները լուծեն, իսկ մենք էլ կհաղթենք մեր հակառակորդներին։ Ամբողջ աշխարհում և մեր գլխավերևում կծածանենք հայոց եռագույնը»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.