Երևանում տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես է սև ավտոմեքենան վրաերթի ենթարկում հետիոտնին և դիմում փախուստի. shamshyan.com

Երեկ՝ ապրիլի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:15-ի սահմաններում Մարգարյան  23/6 հասցեի դիմացի հատվածում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ, 43-ամյա Դերենիկ Պետրոսյանին:

 

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական, դիմել է փախուստի:

 

Վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

 

 

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես  է տեղի ունեցել վրաերթը:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.