«Մարտի 1–ի» գործով Սասուն Միքայելյանն արդարացվեց

ԵԿՄ վարչության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանը ևս «Մարտի 1»-ի գործով արդարացվեց։  Նա այդ գործով մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ:

 

Վճռաբեկ դատարանը, նախագահությամբ դատավոր Համլետ Ասատրյանի, հրապարակեց որոշում, որով բեկանեց Միքայելյանի վերաբերյալ 2009 թվականին կայացված դատավճիռը՝ նրան ճանաչելով անմեղ։

 

Հիշեցնենք, որ վճռաբեկ բողոք ներկայացվել էր այն բանից հետո, երբ ՄԻԵԴ-ը 2021 թվականի օգոստոսին «Սասուն Միքայելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ էր կայացրել՝ ճանաչելով մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ Միքայելյանի ազատության և խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի խախտման փաստը:

 

Սասուն Միքայելյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո 8 տարվա ազատազրկման էր դատապարտվել, 3 տարի ազատազրկումից հետո՝ 2011–ին համաներմամբ ազատ էր արձակվել։

Վճռաբեկ դատարանը «Մարտի 1–ի» գործով արդարացրել էր նաև Նիկոլ Փաշինյանին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.