Ինչպե՞ս են կոչ անում վերադառնալ Արցախ, երբ գյուղերը նորից տալիս են․ տեղահանվածները բողոքի ակցիա են անում

Հադրութ և մյուս բնակավայրեր վերադառնալու պահանջով ստորագրահավաք ենք սկսել, որին արդեն միացել են մոտ 2500 արցախցիներ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախից տեղահանվածներից մեկը, ով մասնակցում էր բողոքի ակցիային և նստացույցին:

 

«Եթե մեզ Արցախ չեն վերադարձնելու, ապա պետք է մեզ համար ՀՀ-ում համայնք ստեղծեն։ Եթե մենք ցրվենք ինչպես 90-ականներին գաղթած շահումյանցիներն են ցրվել, մեր հայրենքիը այլևս չենք տեսնելու։ Արցախ վերադառնալը այսօր հնարավոր չէ, ինչպե՞ս են մեզ կոչ անում վերադառնալ Արցախ, երբ գյուղերը նորից տալիս են։ Մեր Արցախ չվերադառնալու այլընտրանքը ՌԴ-ն, Ֆրանսիան, Իտալիան է, երաշխիք չեն տալիս մեզ՝ Արցախ վերադառնալու»,- ասաց նա:

 

Նա նշեց, որ պետության կողմից արցախցիներին պաշտպանելու քաղաքականություն չի իրականացվում։

 

«Բոլորը խոսքները մեկ արած դարձել են նոյեմբեի 9-ի փաստաթղթի սազանդարները։ Մեր պահանջները հետևյալն են՝ Արցախի վերադարձ, փախստականների կարգավիճակի հստակեցում։ Փախստականի կարգավիճակի հարցով դիմել ենք մի շարք դեսպանատներ, ԱԳՆ, մի շարք գերատեսչություններ: ԱԳՆ-ից գրավոր պատասխանել են, որ մեր հարցով չեն կարող զբաղվել, իսկ դեսպանատներից ստացել ենք 0 պատասխան։ Ինչ վերաբերում է կառավարությանը, ապա իրենք մի բան պետք է անեն՝ հրաժարական տան, որոհետև իրենք ազգին միայն վնաս են տալիս»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցը:։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.