Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին. ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

Միավորված ազգերի կազմակերպությունը   / ՄԱԿ /  2013թ. օգոստոսի 23 –ին տեղի ունեցած համաժողովի մասնակիցների  միաձայն քվեարկությամբ   ապրիլի 6 –ը հայտարարեց սպորտի միջազգային օր:

Այս օրը, ապրիլի վեցը, կարևոր իրադարձություն է , որը  ուրվագծում է բարեկամություն, հարգանք և այլ համամարդկային արժեքներ:

Ոմանց համար սպորտը ակտիվ և առողջ կյանքի մշտական բաղադրիչ է, ոմանց համար՝  դիտարժան հանդիսություն:

Սպորտի գրավչության շնորհիվ շատերն  այդ բնագավառն  են ընտրում և այն դարձնում իրենց կյանքի ուղենիշը, այսինքն՝ մասնագիտությունը։

Եթե ընտրվում է սեփական ունակություններին, նախասիրություններին  և բնավորությանը համապատասխան մարզաձև, և եթե համառ ես, նպատակասլաց, ողջամտորեն համատեղում ես սպորտը ուսման հետ, ապա կարող ես շատ բանի հասնել, նույնիսկ օլիմպիական  պատվանդան բարձրանալ:

Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ շնորհավորում եմ  բոլոր օլիմպիականներին, մարզիկներին, մարզասերներին և առողջ ապրելակերպի կողմնակիցներին:

ԳԱԳԻԿ ԾԱՌՈՒԿՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.