Երևանում 27-ամյա ոչ սթափ վարորդը Toyota Corolla-ով բախվել է Opel-ին և Mercedes-ին ու կողաշրջվել

Այսօր, ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 27-ամյա Հայկ Հովակիմյանը Շոպրոնի փողոցում իր վարած Toyota Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաներին և կողաշրջվել։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Պարեկներն իրենց ավտոմեքենայի դեղատուփից առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վարորդին։

 
 

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.