Առաջիկա ժամերին Արցախում կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել. հայտարարություն

«Արցախգազ» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ բարձր ճնշման գազատար խողովակի պրոֆիլակտիկ վթարավերականգնման աշխատանքների կազմակերպման պատճառով առաջիկա ժամերին կարող են գազամատակարարման դադարեցման դեպքեր արձանագրվել տարբեր բնակավայրերում:

 

«Ուստի, հորդորում ենք բաժանորդներին համապատասխանաբար պլանավորել գազասպառումը և պահպանել անվտանգության բոլոր կանոնները՝ խուսափելու համար արտակարգ պատահարներից:

 

Հնարավորինս արվում է, որ վաղն առավոտյան ամբողջովին վերականգնված լինի գազամատակարարման բնականոն ռեժիմը»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.