Ավետ Բարսեղյանը նոր տեսանյութ է հրապարակել.

«Պատերազմը»

Պատերազմը արդեն հոգնել է ինքն իրենից, հոգու խորքում խաղաղություն է երազում դառնալ…

 
 

Պատերազմը որձկում է տառերն իր բառի: Վառի՛ր քեզ ինչքան կամենաս, կռիվ, փյունիկ ես միևնույն է՝ ինքդ քեզ հավերժ վերարտադրող:

Գրողը տանի, պատերազմը հոգնել է օգնել հաշվարկին խավարի…

 

Դարի տկարի ուղեղում ծնված պատերազմը ուզում է պատերազմ ինքն իրեն հայտարարել ու պարտվել:

Մի օր… պատերազմը մի օր գուցե կմեռնի, բայց մարդը… ախր մարդը նորից նրան կյանքի կկոչի: