Մեր տան աղամանը պահարանում է, ճաշ եփելուց հանում եմ պահարանից, օգտագործում, նորից դնում տեղը․ Անահիտ Ավանեսյան

Ուրախ եմ, որ աղի օգտագործման նախագծի թեմայով լայն հանրային քննարկում ստացվեց, մեր նպատակը առողջ ապրելակերպի և առողջ սովորությունների խթանումն է։ Այսպիսի փոքր գործողություններով շարունակելու ենք իրազեկել մեր քաղաքացիներին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Այս ընթացքում շատերն են զարմացել, որ նման խնդիր կա, այո, Հայաստանում օրական չափաբաժնի կրկնակին ենք մենք օգտագործում, ինչը հանգեցնում է մի շարք հիվանդությունների սրմանը։ Նախագիծը քննարկման փուլում է, առաջիկայում հանդիպումներ կունենանք թե՛ ռեստորանային բիզնեսի ներկայացուցիչների, թե՛ սպառողների շահերը պաշտպանող և հանրային առողջության մասնագետների հետ։ Այն, որ մենք միանշանակ շարունակելու ենք թե՛ աղի կիրառումը սահմանափակելու ծրագրերը և թե՛ ծխախոտի դեմ պայքարը, հստակ է։ Հաճախ մարդիկ չեն էլ նկատում, որ օգտագործում են չափից շատ աղ, շաքարավազ և այլն»,-ասաց Ավանեսյանը։

Հարցին՝ իրենց տան սեղանին արդյո՞ք դրված են աղամաններ և աղի օգտագործման ինչպիսի՞ սովորություն կա նախարարի ընտանիքում, Ավանեսյանը նշեց․ «Մեր տան աղամանը իր տեղում է, պահարանում, երբ անհրաժեշտ է, պահարանից հանում եմ, ճաշ եփելուց օգտագործում եմ, նորից դնում եմ պահարանի մեջ»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.