Մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել, հանգամանքները կպարզվեն, մեղավորները կպատժվեն․ Գլխավոր դատախազը Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտի տան վաճառքի մասին

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մոնումենտում գտնվող առանձնատան վաճառքի գործարքին։

 

Լրագրողի հարցին, թե հանրությունը տարակուսած է, թե ինչպես ստացվեց, որ Հովիկ Աբրահամյանի կալանքի տակ գտնվող   5 մլն դոլարանոց տունը հանվեց կալանքից և վաճառվեց, Արթուր Դավթյանը պատասխանեց․«Առայժմ մենք էլ ենք տարակուսած, որովհետև դա մեզ հայտնի չի եղել և մենք հիմա ձեռնարկում ենք անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի դրա բոլոր հանգամանքները պարզենք, իսկ մեղավորները դրա համար կենթարկվեն պատասխանատվության»։

Դիտարկմանը, թե Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչն է մեղավոր,Արթուր Դավթյանն ասաց․« Դատարանն է այդպես որոշել , դատական ակտը մեր կողմից բողոքարկվել է  և առանց բողոքարկման արդյուքններին սպասելու է գործարքը կայացել»։

 

Հիշեցնենք, որ վերջերս նորահայտ օլիգարխ Նարեկ Նալբանդյանը գնել էր Հովիկ Աբրահամյանի առանձնատունը, նա ձեռք էր բերել նաև «Գոլդեն փելիս» հյուրանոցը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.