Ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ. Արցախի ՊԲ

Մարտի 7-ին ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադրի պահպանման ռեժիմը Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գերեզմանատան ուղղությամբ: Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն:

 

«Միջադեպի արդյունքում հայկական կողմից տուժածներ չկան: Հրադադարի խախտման դեպքի վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կհաղորդենք ավելի ուշ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.