«Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ բունկեր՝ որպեսզի երեկոյան զեկուցեի, թե ինչ է կատարվում, որևէ բանի ո՛չ խառնվել, ո՛չ կարգադրություն եմ արել». Սամվել Բաբայան

Գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն այսօր 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող ԱԺ  քննիչ հանձնաժողովի աշխատանքային քննարկման ժամանակ հայտարարեց, որ այն գեներալները, որոնք պատերազմի ժամանակ եղել են մարտադաշտում կամ մի քանի ամիս առաջ են դուրս եկել բանակից, ընդդիմադիրներ չեն։

 

«Ես բազմիցս ասել եմ, որ սուտ են այն հայտարությունները, թե իրենց թույլ չեն տվել որևէ ծառայություն մատուցել պատերազմի օրերին։ Այս հանձնաժողովի աշխատանքների ժամանակ դա կապացուցվի, դուք կհամոզվեք, որ ես ճիշտ էի։ Իհարկե, այս հանձնաժողովում ինձ էլ են հարցեր տալու»,- աշխատանքային քննարկումից հետո լրագրողներին ասաց Սամվել Բաբայանը։

 

Ինչ վերաբերում է պատերազմի օրերին Արցախի անվտանգության քարտուղարի պաշտոնը զբաղեցնելուն, Սամվել Բաբայանը նկատեց՝  Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարը նամակով դիմել է Արցախի Պաշտպանության բանակին, իրեն պատասխանել են գրավոր, եթե պետք լինի՝ այն կհրապարակի։

 

«Մենք այդ նամակում ասել ենք, որ՝ դուք իրավունք չունեք զբաղվել մեզանով, անգամ հարցնեք բանակի մասին, ի՞նչ կառավարումից եք խոսում։ Ես պատերազմի օրերին բունկերում էի, որպես նախագահի խորհրդական՝ Արցախի նախագահի կողմից գործուղվել եմ այնտեղ, որպեսզի երեկոյան զեկուցեի, թե ինչ է կատարվում։ Ես ո՛չ խառնվել եմ, ո՛չ կարգադրություն եմ արել, ո՛չ էլ խոսել եմ։ Ձեռքերս այսպես դրած կանգնել եմ, իրենք գործել են, ես էլ տեսել եմ ու զեկուցել իմ վերադասին»,- շեշտեց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.