Լսե՛ք ինձ, նիկոլներ ու արայիկներ, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ դուք ծնվեցիք, մտաք Հայի մեջ ու Հային բնավեր ու անհայրենիք թողեցիք, բայց հատուցում լինելու է. Հակոբյան

Դպրոցական էի՝ պիոներ, երբ սկսվեց շարժումը և ես մի աղջնակ, որն իր շուրջբոլորը չէր էլ նկատում ադրբեջանցիներին, բայց գիտեր, որ թուրքն իր թշնամին է, թուրքը կոտորել է իր նախնիներին և խլել Հայրենիքն ու անպատիժ մնացել.: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

«Հայրս՝ միլիցիոների համազգեստով, ես՝ աշակերտական, գնում էինք Ազատության հրապարակ, որտեղ վերածնվում էր Հայը... Փոքրիկ բռունցքս վեր պարզած, ամբողջ ուժով բղավում էի «Ղարաբաղը մե՛րն է, միացու՜մ» ու Ներսիկ Իսպիրյանի խրոխտ երգերով, Մուշեղ Իշխանի, այն ժամանակ արգելված, բանաստեղծություններով Հայի ոգին պարուրվում ու թելադրում էր, այս անգամ չենք զիջելու...

 
 

Միավորվեց Հայը՝ Հայաստան, Արցախ, Սփյուռք ու տեր դարձավ իր Արցախին: Երեք տասնամյակ անց եկավ չհայն ու ուզում է ինձ ապացուցել, որ ճիշտ չեմ ապրել, որ իմ ողջ կյանքի պայքարն անիմաստ է եղել, որ չկամ ես, չկա Հայրենիք... Լսե՛ք ինձ նիկոլներ ու արայիկներ, չգիտեմ ինչպե՞ս եղավ, որ դուք ծնվեցիք, մտաք Հայի մեջ ու Հային բնավեր ու անհայրենիք թողեցիք, բայց Մոնթեներն ու Ալբերտները կան, հատուցում լինելու է ու ՀԱՅԸ ՎԵՐԱԾՆՎԵԼՈւ Է...»,- գրել է Մետաքսե Հակոբյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.