Ադրբեջանում թշնամանքի և ատելության է արժանանում հայկականության հետ առնչվող ցանկացած երևույթ․եթե 1 ամսով դադարեցվի ատելության հռետորաբանությունը, ատելությունը չի վերանալու, քաղաքականություն է․ Թաթոյան

Պետական հովանավորչությամբ ադրբեջանական ատելության քաղաքականությունը հիմնված է երկու հիմնարար հենասյուների վրա՝ կրոնական պատկանելիություն և էթնիկ պատկանելիություն։ Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով արտահերթ զեկույցը, թե ինչ վիճակում է ատելության և թշնամանքի քաղաքականությունը ադրբեջանական իշխանությունների կողմից՝ պատերազմից հետո։

 

«Թշնամանքի և ատելության է արժանանում ոչ միայն ՀՀ-ի և Արցախի, այլև, առհասարակ, հայկականության հետ առնչվող ցանկացած երևույթ։ Ադրբեջանական իշխանությունները հատկապես թիրախավորում են մարդկանց։ Ասում են՝ «հայերը բարբարոս ազգ են, գերեզմաններից փորում, հանում էին մահացածներին, հանում նրանց ոսկե ատամները, հալեցնում ու վաճառում»։ Փորձում են ցույց տալ ադրբեջանական ժողովրդի գերակայությունը հայ ժողովրդի նկատմամբ։ Նաև նոր ուղղություն է ակտիվ շրջանառվում, որը վերաբերում է սփյուռքի հետ մեր հարաբերություններին, օրինակ՝ Ադրբեջանի նախագահն ասում է՝ «հայերը թունավորված են, և նրանց թույնը գալիս է նաև սփյուռքից»,-ներկայացրեց Թաթոյանը։

Վերջինս նշեց, որ ՀՀ պետական պաշտոնյաները խոսում են ադրբեջանական՝ ատելություն պարունակող հռետորաբանության մասին, մինչդեռ պետք է ուշադրություն դարձնել քաղաքականությանը։

 

«Ուզում եմ հատուկ նշել, որ սա ոչ միայն և ոչ այնքան հռետորաբանություն է, այլև տարիներով կենսագործվող քաղաքականություն, կրթություն, մշակույթ, գիտություն, սպորտ, բոլոր ոլորտներում կարմիր թելի նման անցնում է։ Սխալ է ասել՝ ադրբեջանական իշխանությունները կամ նախագահը պետք է դադարեցնեն ատելության հռետորաբանությունը։ Եթե դա մեկ ամսով դադարեցվեց, ատելությունը վերանալու՞ է։ Պետք է հասկանալ՝ ինչ ուղղությամբ է ընթանում իրական քաղաքականությունը»,-ասաց ՄԻՊ-ը:

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.