Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը շնորհավորել է Բանակի օրվա առթիվ։

«Տոնդ շնորհավոր, Հայոց բանակ:
 
Առանց չափազանցության՝ Հայրենյաց պաշտպանն է մեր կարողության ու մաքառումի աղբյուրը, վաղվա օրվա նկատմամբ հավատը պահողը:

Հայոց զորեղ բանակը մշտապես անհրաժեշտ է հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը, ինքնիշխանությունը, արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները սեփական հայրենիքում երաշխավորելու նպատակով:

 

Խոնարհվում եմ Հայրենիքի պաշտպանությունը ստանձնած ու անմահացած նվիրյալների հիշատակին, եղբայրաբար գրկում ու շնորհավորում եմ առաջնագծում, զորամասում ու իրենց վաստակած հանգիստը վայելող Հայրենիքի պաշտպաններին», – գրել է Արտակ Բեգլարյանը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.