Արցախի խորհրդարանի ղեկավարը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ներկայացուցիչներին

Հունվարի 26-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Արցախի փրկություն» շարժման ակտիվիստներին: Այս մասին հայտնում է Արցախի ԱԺ աշխատակազմը:

 

Ներկաները լռության րոպեով հարգեցին արցախյան 3 պատերազմներում զոհված հայորդիների հիշատակը: Հանդիպման ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է պատերազմական և ետպատերազմյան իրողություններին: Արթուր Թովմասյանը ներկայացրել է իրականացվող պետական ծրագրերը՝ մասնավորապես անդրադառնալով բնակարանաշինությանն ու սոցիալական հիմնախնդիրների լուծմանը:

Նորաստեղծ «Արցախի փրկություն» շարժման անդամները ներկայացրել են կազմակերպության նպատակները, որոնցից հիմնականը հայրենիքի ու սփյուռքի հայության համախմբումն է՝ Արցախի փրկության հարցի շուրջ: Հանդիպման մասնակիցները ներկա իրավիճակում կարևորել են անվտանգութայն խնդիրներն ու սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.