Տրամաբանական կլինի, եթե հասնենք Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման, բայց չեմ կարող կանխատեսել՝ դա այս տարի կլինի՞, թե՞ ոչ․ Նիկոլ Փաշինյան

Ես չեմ կարող կանխատեսել՝ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատել հնարավո՞ր է Թուրքիայի հետ, քանի որ դա միայն մեզանից չէ կախված։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին։

 

«Բայց շատ տրամաբանական կլինի, եթե մենք, օրինակ՝ հասնենք այդպիսի արդյունքի՝ մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանների բացման»,–ասաց նա։ Նա նկատեց, որ միջազգային վերլուծություններում կարմիր գծով անցնում է, որ եթե այս պրոցեսը շատ երկար ձգվի առանց որևէ արդյունքի, կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ հետաքրքրությունը կկորի։

«Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրը հետևյալն է․ արդյոք Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռված են առանց նախապամանների հարաբերությունները կարգավորել, ես մեր կողմից կարող եմ ասել՝ միանշանակ այո, և այդպիսի հնարավորություն կա»,–ասաց նա և նշեց, որ նախորդ բոլոր իշխանությունները ևս այդ դիրքորոշումն են ունեցել։

 

Նա նշեց, որ չի կարող երաշխիքներ տալ, որ Թուրքիան ինչ–որ փուլում նախապայմաններ չի դնի, ինչպես Ցյուրիխյան արձանագրությունների դեպքում է եղել։

Անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Անթալիայի դիվանագիտական ֆորումի հրավերը ստանալուն և հարցին՝ մասնակցելո՞ւ է, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ մեծ է հավանակնությունը, որ հրավերը կընդունվի, սակայն ամեն ինչ կախված է այդ պահի իրավիճակից, բանակցություններից, սակայն առավելևս առաջին հանդիպումից հետո մեծանում է հնարավորությունը հրավերն ընդունելու։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.