Տիրապետում եմ ԼՂ բանակցային ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանը հետապնդում  է այդ թվում՝ ինքնորոշման իրավունքի հիման վրա ղարաբաղյան հարցի կարգավորում, բայց մենք պետք է ասենք, որ Մադրիդյան սկզբունքների շրջանակներում ամբողջականության սկզբունք էլ կա։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արցախյան հարցի կարգավորման բանակցային գործընթացին։

 

Նա նշեց, որ այն, ինչ ասում է այստեղ և չպետք է չտարբերվի նրանից, ինչ ինքն ասում է բանակցային սեղանի շուրջ։

Վարչապետը նշեց, որ Հայաստանի իշխանությունը ունի առաջնային պատասխանատվություն բանակցություններում, քան Արցախի Հանրապետությունը։

«Այն ամբողջ ինֆորմացիային, որին կարող է տիրապետել Սերժ Սարգսյանը, այդ ամբողջ ինֆորմացիային տիրապետում եմ ես, որովհետև այդ ամբողջ ինֆորմացիան իմ սեղանին դրած է 2018 թվականից, եթե խոսքը ինստիտուցիոնալ բանակցությունների մասին է։ Ես բացառում եմ, որ կարող է լինել օբյեկտիվորեն գոյություն ունեցող մի փաստ, որին ես չեմ տիրապետում կամ 2018 թվականին չեմ տիրապետել»,–ասաց նա։

Նա նշեց, որ աշխատանքային գաղտնիք է բացում և ասաց, որ Անվտանգության խորհրդի անդամներին ուղղված մակագրություն է արել մի փաստաթղթի վրա, որ շատ կարևոր է համարում, որպեսզի համոզվեն, որ բանակցային գործընթացի հետ առնչվող կամ ներգրավված կամ որևէ մի հատվածի տիրապետող մեր պետական ինստիտուտները ճիշտ են հասկացել բանակցային գործընթացի էությունը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.