Մենք գնացել ենք բուհեր, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից․ Նիկոլ Փաշինյան

Այո, ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահը՝ ՔՊ վարչության նախագահ, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է, այդ որոշումը ես եմ կայացրել։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը։

 

«Ո՛չ Սուրեն Պապիկյանը, ո՛չ էլ Տիգրան Ավինյանը չեն գնացել այնտեղ ՔՊ–ացնելու բուհերը, ընդհակառակը մենք գնացել ենք, որպեսզի բուհերին պաշտպանենք կուսակցականացումից։ Որովհետև մենք տեսանք, որ մեր թավշյա տրամադրվածությունը շատերը փորձում են օգտագործել որպես միամտություն ու սողոսկել բուհեր, ասենք պետությանը զուգահեռ պետություն կառուցել։ Մենք թույլ չենք տալու դա, մենք այդ խոստումը պահելու համար ենք այդ որոշումները կայացրել, որպեսզի բուհերը զերծ պահենք կուսակցականացումից»,–ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ բուհեր գնացած իրենց գործընկերները հենց այդ հանձնարարությամբ են գնացել, որ բուհերից արմատախիլ անել բոլոր կուսակցական խմբային, կոռուպցիոն երևույթները։ «Մենք դրա համար պողպատե մանդատ են ստացել և խոստացել են թավշյա մանդատը փոխարինեն պողպատե մանդատից և դա իրացվելու է»,–ասաց նա։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.