Քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, և ոչ մեկ դա չի նկատել․ Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորն ակտիվացան․ Նիկոլ Փաշինյան

Ես կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի առաջարկին հետևած բանավեճը շատ կարևոր շերտեր բացեց։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ Հիսուս Քրիստոսի արձանը տեղադրելու նախաձեռնությանը։

«Օրինակ՝ Հայաստանի Հանրապետությունում տեղադրվում են ինչ–որ հուշարձաններ, արձաններ, քարեր ճանապարհային եզրերին, հիմա նոր միտում է հայտնվել՝ անընդհատ տարբեր տեղերում խաչեր են հայտնվում, ընդ որում այդ խաչերը երբեմն այնպես են տեղադրվում, որ հետագայում այնպիսի իրավիճակում են հայտնվում, որ իմ՝ որպես քրիստոնյայի զգացմունքները վիրավորում են, որովհետև կներեք, ով որտեղ հասնում է, ինչ–որ երկու պլաստմասսա է գտնում, կամ երկաթ, տանում ինչ–որ խաչ է տեղադրում։ Մենք մայրուղիների, ճանապարհների մոտ տեսնում ենք ինչ–որ քարեր են ի հայտ գալիս»,–ասաց նա։

 

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում մահարձանների կառուցումը կարգավորող կոնկրետ իրավական ակտեր չկան․ խոսքը գերեզմանների վրա դրվող քարերի մասին է։

«Հայաստանում քրեական հեղինակությունների արձաններ կան տեղադրված, և ոչ մեկ դա չի նկատել, Հիսուս Քրիստոսի արձանի մասին խոսակցություն եղավ, բոլորը ակտիվացան։ Կան շրջանակներ, որոնց թվում է, թե Հիսուս Քրիստոս անունը օգտագործելու՝ կադաստրով հաստատված սեփականության վկայական ունեն։ Նախ՝ ես կարծում եմ, որ առնվազն լավ է, որ այն անձը, տվյալ դեպքում Գագիկ Ծառուկյանը, ում մտքով նման բան է անցել, այդ գաղափարը ներկայացնում է հանրությանը»,–ասաց նա։

Վարչապետը նկատեց, որ, ըստ էության, առաջարկվում է նախագիծ։ «Լինի այդ արձանը, թե չլինի, դա որոշում է պետությանը։ Կա օրենք, կարգ, կառավարության որոշումներ, երբ այդ նախագիծը սահմանված կարգով կներկայացվի, ՀՀ–ում կա պետություն և պետություն որոշում կկայացնի»–ասաց նա և նշեց, որ շատ հնարավոր է, որ նախագիծը հիմնավորումներով ներկայացվի և որոշվի, որ դա լավ կամ վատ նախագիծ է։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.