Ադրբեջանը կանոնավոր ավտոբուսային երթուղիներ է գործարկել դեպի Շուշի և Ակնա

Երկուշաբթի օրվանից Ադրբեջանի մայրաքաղաքից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։

Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այսօր վաղ առավոտյան Բաքու-Շուշի-Բաքու և Բաքու-Ակնա-Բաքու երթուղիներով առաջին կանոնավոր ավտոբուսները շարժվել են: Այս ուղղություններով ուղևորություններ կիրականացվեն շաբաթական երկու անգամ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.