80 տոննա զենք. Ուկրաինա է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության 2-րդ խմբաքանակը

Ուկրաինա է ժամանել ԱՄՆ ռազմական օգնության երկրորդ խմբաքանակը, ինչի մասին Twitter-ում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ավելի քան 80 տոննա զենք է փոխանցել Ուկրաինայի զինված ուժերին։

«Երկրորդ թռչունը Կիևում. ավելի քան 80 տոննա զենք ԱՄՆ-ի մեր ընկերներից՝ ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը»,- գրել է Ռեզնիկովը։

Պենտագոնը ցույց են տվել, թե ԱՄՆ-ն ինչ զինատեսակներ է հանձնել Ուկրաինային: Զենքի խմբաքանակը պարունակում է M141 Bunker Defeat Munition միանգամյա օգտագործման ձեռքի նռնականետեր:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.