Ի՞նչ խոտաբույսեր օգտագործել առողջ քնի համար

Անհանգիստ քունը կարող է բացասաբար ազդել մարդու նյարդային համակարգի գործունեության վրա, ինչն էլ հանգեցնում է առողջական խնդիրների, ինչպես նաեւ տխուր ու մռայլ տրամադրության։ Հետեւաբար, չպետք է ընտելանալ անհանգիստ քնին ու հարկավոր է անհրաժեշտ միջոցներ կիրառել դրա դեմ։ Իսկ ինչ խոտաբույսեր կարելի է օգտագործել առողջ քնի համար։

Կատվախոտ

 
 

Կատվախոտի թուրմը շատ հայտնի ու տարածված հանգստացնող միջոց է, որը կարելի է օգտագործել անքնության եւ նյարդային գրգռվածության դեպքում։ Այն օգնում է հանգստանալ եւ խորը քնել։

Այսպիսով թուրմը պատրաստելու համար հարկավոր է կատվախոտի արմատները մանրացնել (մոտ մեկ ճաշի գդալի չափով) եւ լցնել եռացրած սառը ջրի մեջ։ 7-8 ժամ թողնելուց հետո, պետք է արդեն քամել։ Այս միջոցը կարելի է կիրառել օրական երեք անգամ եւ իհարկե, քնելուց առաջ։

Երիցուկ

 

Երիցուկով թուրմ պատրաստելու համար հարկավոր է գնել երիցուկով թեյ եւ օրական մեկ բաժակ խմել։

Սակայն եթե ալերգիկ եք, ապա պետք է մի փոքր զգուշավոր լինել երիցուկի օգտագործման հարցում։

Առյուծագի

Առյուծագին թուլացնում է լարվածությունը եւ կարգավորում քունը։ Հարկավոր է առյուծագին (մեկ ճաշի գդալ) լցնել եռացրած ջրի մեջ եւ թողնել տաք վայրում։ Այնուհետեւ անհրաժեշտ է քամել թուրմն ու քմել քնելուց 18-19 ժամ առաջ։

Անանուխ

Անանուխը ոչ միայն օգնում է ազատվել անքնությունից, այլեւ հանգստացնող, տոնուսը բարձրացնող եւ ուղեղի աշխատանքը կարգավորող միջոց է։

Մեկ ճաշի գդալ անանուխը հարկավոր է լցնել մեկ բաժակ տաք ջրի մեջ եւ թողնել մոտ 15-20 րոպե։ Ստացված թուրմն անհրաժեշտ է քամել եւ խմել օրական 2-3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։

Ուրց

Ուրցը շատ վաղուց են կիրառում որպես անքնությունից ազատվելու միջոց։ Ուրցով թուրմ պատրաստելու համար պետք է մեկ ճաշի գդալ չորացված ուրցի տերեւները ցնել եռացրած ջրի մեջ եւ թողնել մոտ մեկ ժամ։ Օգտագործեք այն օրական 3 անգամ ՝ խմելով 1-2 ճաշի գդալ թուրմ։

Ցուցում. ուրցը խորհուրդ չի տրվում հղիներին եւ նրանց, ովքեր տառապում են գաստրիտով։

Ի դեպ, եթե բարձի մեջ ուրցի տերեւներ լցնեք, ապա դա նույնպես կնպաստի առողջ քնին։

Նշեք, կարելի է նաեւ թուրմ պատրաստել մի քանի խոտաբույսերի համադրությամբ։ Դրա համար հարկավոր է մեկ բաժին առյուծագի, գայլուկի կոներ, երկու բաժին անանուխ, ուրցի տերեւներ եւ սուսամբար։ Այս բոլոր խոտաբույսերը պետք է լցնել եռացրած ջրի մեջ եւ թողնել 3-4 ժամ։ Անհարժեշտ է օգտագործել քնելուց առաջ՝ խմելով թուրմի կես բաժակը։

Սակայն հիշեք, որ եթե ձեզ մոտ անքնությունն արդեն կանոնավոր կրկնվող խնդիր է, ապա անպայման պետք է դիմել բժշկի։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.