Խոշոր ավտովթար՝ Սյունիքի մարզում. բախվել են Jeep-ն ու Opel-ը, կան վիրավորներ, ձնաբուքը դժվարացրել է փրկարարների, բժիշկների ու ճանապարհային ոստիկանների աշխատանքը.

Այսօր՝ հունվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Opel Astra և Jeep մակնիշի ավտոմեքենաները։ 

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։ 

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու արտակարգ իրավիճակների նախարարության փրիարար ծառայության թիվ 55 հրշեջ փրկարարական ջոկատի՝ Շինուհայրում տեղակայված հետնակետի հրշեջ-փրկարարները։ 

 


Վիրավորներին հիվանդանոց տեղափոխելու հետո հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականներն ու սահմանազատել տարածքը։ 

 


Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ։ 

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Վահե Կոստանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Ճանապարհը եղել է դժվարանցանելի, քանի որ ուժեղ բուքը անգամ ճանշինի կողմից մաքրված ճանապարհին կարճ ժամանակում լցվում էր ձյունով, ինչը փրկարարների ու ճամապարհային ոստիկանների աշխատանքը դժվարացնում էր։ 

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.