«Մենք հարց տվե՞լ ենք, թե դիվանագետները ինչ պայմաններում են աշխատում»․Կառավարությունն ընդունեց որոշման նախագիծ, որով արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը կփոխվեն

Այսօր կառավարությունը ընդունեց ԱԳՆ-ի առաջարկած «ազգային ինդեքսի» հիման վրա հաշվարկված փոխհատուցման չափերի որոշման նախագիծը, որոնք առավելագույն օպտիմալ, ընդունելի և արդյունավետ չափաքանակներն են յուրաքանչյուր երկրի/քաղաքի համար:

 

Այսպիսով, կարգավորումը թույլ կտա ապահովել ոչ միայն դիվանագետի և նրա ընտանիքի տեղափոխման ընթացքում առաջացած ծախսերը (ուղեբեռի գումար), այլև սկզբնական ընթացիկ ծախսերը գործուղման առաջին ամսվա ընթացքում՝ մինչև իր հասանելիք վճարումները ստանալը։ Նախագիծը ներկայացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ով նշեց, որ խիստ անհրաժեշտություն է առաջացել փոխհատուցումները համապատասխանեցնելու գործող կենսամակարդակին։

«Արտերկրում ծառայող դիվանագետների փոխհատուցման ներկայիս չափերը, գործնականում չեն համապատասխանում տարբեր երկրների համար նախատեսված նվազագույն կենսամակարդակի ապահովման պահանջներին, որը պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ քաղաքական, ֆինանսական, սոցիալ-տնտեսական, ապրանքների և ծառայությունների շարունակական գնաճի և այլն»,–ասաց նա և նշեց, որ նախկինում այդ ծախսերը չեն կարողացել համապատասխանեցնել, բայց հիմա կարծում են՝ պատեհ պահն է։

 

Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս նախագծի որոշման ընդունումը առաջին հայացքից կարող է անպատեհ թվալ.

«Նույնիսկ բնական ռեակցիա կարելի է համարել այն, որ մենք երկրում ունենք բազմաթիվ սոցիալական սուր խնդիրներ և այս ընթացքում ինչով ենք զբաված: Զբաղված ենք դիվանագետների նյութական բարելավման խնդիրների լուծումով, դատաիրավական համակարգում աշխատավարձերի որոշակի բարձրացման գործընթաց ենք սկսել, և միևնույն ժամանակ մեզ քննադատում են և այդ քննադատությունը անպատեհ համարել չի կարելի, որ մենք սոցիալական ծախսերի ուղղությամբ բավարար մեծ ծախսեր չենք նախատեսել»,–ասաց նա։

Նա նշեց, որ դիվանագիտական ծառայության օղակներում ունենք խորշեր։

«2018-19 թթ. դրությամբ դիվանագիտական ծառայության օղակներ ենք ունեցել, որոնք ֆինանսավորվել են ինչ-որ անհատ անձանց գրպանից, այսինքն՝ դեսպանատուն, որը ֆինանսավորվում է անհատի գրպանից, սա պետական ինստիտուտների կայացման մասին է խոսում։ Մենք այսօր շատ ծանր որոշում ենք կայացրել և որոշել ենք, որ պետք է մեր երկրի ինստիտուցիոնալ բացերը լուծենք և առաջին հերթին զբաղվենք դրանով»,–ասաց նա և նշեց, որ հիմա գիտության, կրթության, ժողովրդավարության ոլորտներում հսկայական չափով ներդրումներ են անում։

«Շատ հաճախ քննադատում ենք մեր դիվանագիտական ծառայությանը, բայց մենք հարց տվե՞լ ենք, թե իրենք ինչ պայմաններում են աշխատում»,-ասաց նա և նշեց՝ գիտեն, որ այս կարգի որոշումները դժվար է։ Նա նշեց, որ թեկուզ իրենց քաղաքական կապիտալը զրոյացնելու հաշվին պետք է ՀՀ-ում պետական ինստիտուտների և պատկան համակարգի կայացման ճանապարհով գնան։

«Լինելու են քննադատություններ, շահարկումներ, մենք ոչ մի քննադատություն չենք արհամարհում, բայց մենք ունենք կամք մեր անելիքն անելու, և մենք մեր անելիքն անելու ենք»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը նաև խոսեց բյուջետային կարգապահության մասին և կարևորեց, որ տարիներով Հայաստանում քննարկվել է արտաբյուջեների փակման հարցը, և և իրենք եկան ու այդ հարցը արագ լուծեցին։ 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.