Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը՝ դրա վերաբերյալ բանակցությունների համատեքստում, որոնք վերսկսվել են 2021 թվականի դեկտեմբրին Վիեննայում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նախարարները դիտարկել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ տիրող իրավիճակը՝ Վիեննայում 2021 թվականի դեկտեմբերի 27-ին վերսկսված բանակցությունների 8-րդ փուլի համատեքստում, որն ուղղված է միջուկային գործարքի լիակատար իրագործմանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.