Դոն Պիպոյի տանը այսօր կրկին խուզարկություն են իրականացրել. hraparak.am

Մեր տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) տանը իրավապահները այսօր կրկին խուզարկություն են իրականացրել։

Նրա փաստաբան Րաֆֆի Ասլանյանից փորձեցինք ճշտել, թե ինչ գործի շրջանականում է խուզարկությունը կատարվել, նա նշեց, որ ինքը տեղեկություն չունի, ինչպես նաեւ ` գործով ներգրավված չէ։ Հարցին, թե ինչ գործի մասին է խոսքը, նշեց, որ չի հետաքրքրվել։

Մենք կապ հաստատեցինք Արթուր Ասատրյանի հետ, նա հաստատեց, որ այս պահին իր տանը խուզարկություն է իրականացվում, նաեւ նշեց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։
 

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը Հայաստան վերադարձավ հեղափոխությունից հետո, Արմավիրի մարզում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացրեց, այդ ընթացքում նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին։

hraparak.am

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.