Երեկ ԱՄՆ-ի Տեհաս նահանգում տեղի ունեցավ ահաբեկչական գրոհ՝ տեղի հրեաների սինագոգայի ուղղությամբ։ Այս մասին ֆեյսբուքում գրել է ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ հավելելով.
«Ազգությամբ պակիստանցի Մոհհամադ Սադիթին պատանդ էր վերցրել այդ պահին սինագոգայում գտնվող հրեաներին և պահանջել էր ազատ արձակել ամերիկյան բանտում գտնվող իր ազգականին (Աֆֆիա Սադիկի), ում մեղադրում էին ամերիկյան ոստիկանների վրա հարձակում կատարելու մեջ։
Առակս ի՞նչ է ցուցանում՝ որքան հայկական կողմը խաղաղասիրական զիլի-բիլի խաղա թուրք-ադրբեջանցիների հետ, այդքան կվտանգվի հայերի կյանքը։
Կրկնում եմ անհասկացողների համար՝ ամեն առևանգված հայի դիմաց հայկական կողմը ունի բոլոր իրավունքները գերևարել կամ ոչնչացնել ադրբեջանցի ահաբեկչական բանակի զինյալներին, հատկապես, որ ադրբեջանցիները ապորինի և ՈՒԺԻ կիրառմամբ գտնվում են Հայաստանի և Արցախի տարածքներում»։