«Տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ». ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը մեկնաբանել է ՌԴ-ի հետ անվտանգության շուրջ երկխոսության հեռանկարները

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը, մեկնաբանելով Ռուսաստանի Դաշնության հետ եվրոպական անվտանգության շուրջ երկխոսության հեռանկարները, ասել է, որ «տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ»։ Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի լրագրողների համար առցանց ճեպազրույցում, գրում է ՏԱՍՍ-ը։

Քարփենթերն ընդգծել է, որ ԱՄՆ-ն մեծ լրջությամբ է վերաբերվում եվրոպական անվտանգության քննարկումներին և պատրաստ է քննարկել «վստահության ամրապնդման և ռիսկերի նվազեցման գործող մեխանիզմների ընդլայնումը»։

«Մենք պատրաստ ենք այս քննարկմանը, բայց տանգոյի համար երկուսն են անհրաժեշտ: Մեզ պետք է գործընկեր, որը պատրաստ է մասնակցել այդ հարցերի քննարկմանը։»,- ասել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.