Մոսկվայում վերելակի ընկնելու հետևանքով երկու ՀՀ քաղաքացի է զոհվել

Հինգշաբթի երեկոյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Մոսկվայի «Պրեզիդենտ-հոթել» հյուրանոցում. վերելակի խցիկի ընկնելու հետևանքով երկու մարդ է մահացել:

Ինչպես փոխանցում է Вести-ն, նախնական տվյալներով՝ երկու մարդ է մահացել, իսկ վերելակն ընկել է վերանորոգման ժամանակ անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով:
Աղբյուրի տվյալներով՝ մահացել են վերելակի վերանորոգման աշխատանքներ իրականացնող ընկերության 30 և 32-ամյա աշխատակիցները, որոնք Հայաստանի քաղաքացիներ են: Վերելակը նախատեսված է եղել աշխատակազմի համար, հյուրանոցի բնակիչները դրանից չեն օգտվել: Վերելակի վերանորոգումն իրականացվելիս է եղել 7-րդ հարկում:
 

Միջադեպից հետո աշխատակիցներից մեկին մահացած են հայտնաբերել վերելակի հատակին, երկրորդը մնացել է խցիկի և հորանի միջև: Նա նույնպես մահացու վնասվածքներ էր ստացել:

 

Մոսկվայի քննչական մարմինները քրեական գործ են հարու

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.