ՀՀ ՄԻՊ-ը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ

Աշխատանքային իրավունքների խախտումների հիմնական պատճառներից է այն, որ աշխատողները իրազեկված չեն լինում, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն: Տեղյակ չեն լինում, թե ինչի համար է անհրաժեշտ աշխատանքային պայմանագիրը, ինչպես է այն կնքվում և ինչ պետք է պարունակի: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։  

 

Մինչդեռ, պատշաճ ձևակերպված աշխատանքային պայմանագրի առկայությունն աշխատանքային իրավունքների երաշխավորման անփոխարինելի գրավական է:

Ուստի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ աշխատանքային պայմանագրի կնքման կարգի ու բովանդակության վերաբերյալ:

 

Տեսանյութը պատրաստվել է Բուլղարիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.