Եվրամիությունը ողջունել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների մեկնարկը Մոսկվայում

Եվրամիությունը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունների մեկնարկը: Այս մասին հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:

«Ողջունում եմ Մոսկվայում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև կայանալիք հանդիպման մասին լուրը: Հարաբերությունների կարգավորումը և հաղորդակցությունների բացումը կարևոր հարց է, որին ԵՄ-ն լիովին աջակցում է»,- իր թվիթերյան էջում գրել է Կլաարը:

Հիշեցնենք, որ Մոսկվայում այսօր տեղի կունենա Թուրքիայի և Հայաստանի բանագնացների առաջին հանդիպումը՝ նվիրված հարաբերությունների կարգավորմանը: Հայաստանը բանակցություններում ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Թուրքիան՝ ԱՄՆ-ում երկր նախկին դեսպան Սերդար Քըլըչը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.