Ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է. Իրանագետը ստուգաբանում է բառ

Բաքվի բռնապետն իր վերջին հարցազրույցում արդեն սկսել է «ստուգաբանել» տեղանունները, թե բա՝ «ադրբեջանական տեղանուն» Զանգեզուրը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Այս տեղանունը որևէ դեպքում ադրբեջանական չի կարող լինել և չէ;

Այն հայկական Ձագաձոր/Ձագեձոր անվան պարսկերենում աղճատված ձևն է, քանի որ պարսկերենում չկա «ձ», ուստի հայերենի այդ հնչյունն արտացոլվում է «զ»-ով, ինչի հետևանքով սկզբնապես *Զագազոր/Զագեզոր տարբերակն այնուհետ ժողովրդական ստուգաբանությամբ դառնում է Զանգեզուր (պարսկերեն՝ զանգ-ե զուր «հզոր զանգ, ուժեղ զանգ»)։

 
 

Ի դեպ, երբ մեր պատմիչ Ստեփանոս Օրբելյանը 13-րդ դարավերջին Սյունյաց Հաբանդ գավառում հիշատակում է Ձագաձոր տեղանունը, որը հետագայում սկսեց կիրառվել ամբողջ գավառի համար, չէր էլ ենթադրվում, թե երբևիցե աշխարհի քարտեզի վրա ի հայտ կգա Ադրբեջան կոչվող ներկայիս արհեստածին միավորը, որը կփորձի հավակնել դրան։

Հետևաբար, ամեն անգամ, երբ Բաքվի բռնապետը կիրառում է Զանգեզուր տեղանունն, ակամայից փաստում է, որ տարածքը հայկական է։
Խտապատկերում՝ Ձագաձորի հիշատակությունը «Պատմութիւն նահանգին Սիսական» 13-րդ դարի երկում»,-գրել է։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.