Հաշվարկներ ենք անում` չպատվաստված քաղաքացիների համար կորոնավիրուսի բուժման մեկ դեպքի արժեքը որքան կկազմի․ Անահիտ Ավանեսյան

Աշխատող քաղաքացիների 60 տոկոսից ավելին արդեն իսկ պատվաստվել է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։

 

«Սա նշանակում է, որ մեր կողմից ձեռնարկված միջոցները և սահմանափակող կարգերն իրենց դրական ազդեցությունն ունեցան և քաղաքացիները ակտիվ կերպով պատվաստվեցին։ Սա շատ կարևոր դերակատարում է ունենալու հանրային իմունիտետի ձևավորման մասով», - մանրամասնեց նա։

Անահիտ Ավանեսյանը նաև ընդգծեց, որ չկա պահանջ որ երրորդ՝ խթանիչ պատվաստանյութը լինի նույնը, ինչ առաջին երկու դեղաչափերն են եղել։

 

«Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պատվաստանյութերի փոփոխությունը ևս որոշակի առումով արդյունավետության բարձրացման վրա ազդում է, ուստի որևէ տարբերություն չկա, թե երրորդ դեղաչափը որ պատվաստանյութով կլինի», - ասաց նա։

Անդրադառնալով հարցին արդյոք փետրվարից չպատվաստված քաղաքացիների համար կորնավիրուսի դեմ բուժումը վճարովի է լինելու է և վճարը որքան է կազմելու նախարարն ասաց․

«Մենք հիմա հաշվարկներ են տանում, թե դեպքի համար կորոնավիրուսային վարակի արժեքը որքան պիտի կազմի։ Այո պետությունը բոլոր միջոցները ներդրել է, որպեսզի ապահովի նաև մեր քաղաքացիների բուժման գործընթացների համար, բայց հանրային իմունիտետի ձևավորման արդյունքում մենք պետք է հասկանանք՝ այն քաղաքացիները ովքեր, որ չեն ուզում օգտվել շատ արդյունավետ և հարյուր անգամներով նվազ ծախս կատարելու արդյունքում պահապանել իրենց առողջությունը պիտի դիտարկենք նաև դա վճարովի դարձնելու հարցը։ Այս պահին մենք հաշվարկներ ենք իրականացնում, թե մեկ դեպքի արժեքը ինչքան կկազմի »,-եզրափակեց նա։

 

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.