Արցախի նախագահը հանդիպումներ է ունեցել «ՀՅԴ» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ. քննարկվել են պետության արտաքին ու ներքին հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 20-ին առանձին հանդիպումներ է ունեցել ԱՀ Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» և «Արդարություն» խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ իր կողմից դեկտեմբերի 10-ին հայտարարված՝ պետության առջև ծառացած հիմնախնդիրների լուծման գործում քաղաքական համագործակցության առաջարկի շրջանակներում: Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը:

 

Քննարկվել են պետության արտաքին ու ներքին մի շարք հիմնախնդիրների լուծման հետ կապված հարցեր՝ կարևորելով քաղաքական ուժերի արդյունավետ համագործակցությունը այդ ճանապարհին:

Անդրադարձ է եղել երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի՝ 2022թ. պետական բյուջեի նախագծին և այլ հարցերի: Նախագահ Հարությունյանն այդ հանդիպումները համարել է օգտակար՝ առկա խնդիրների շուրջ կառուցողական քննարկումների կազմակերպման և դրանց լուծման գործում քաղաքական ուժերի ներգրավմամբ նոր ջանքերի գործադրման առումով:

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.