Տաշքենդ 2021․ Սիմոն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնությունում կայացավ 109 կգ քաշային կարգի մրցապայքարը։

Հայաստանի ներկայացուցիչ Սիմոն Մարտիրոսյանը պոկում վարժությունում բարձրացրեց 188 կգ և դարձավ փոքր արծաթե մեդալակիր։ Սիմոնն առաջին փորձից գլխավերևում պահեց 188 կիլոգրամանոց ծանրաձողը, այնուհետև երկրորդ և երրորդ փորձերի ժամանակ չկարողացավ բարձրացնել 193 և 196 կիլոգրամանոց ծանրաձողերը։

Վարժության հաղթող ճանաչվեց Տոկիոյի Օլիմպիական Խաղերի չեմպիոն՝ ուզբեկ Ակբար Ջուրաևը՝ գլխավերևում պահելով 195 կիլոգրամանոց ծանրաձողը։ Երրորդն էր Ուզբեկստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Ռուսլան Նուրուդինովն է, որը բարձրացրեց 185 կգ։

Հրում վարժությունում ևս Ջուրաևը գրավեց առաջին տեղը՝ բարձրացնելով 238 կգ և հռչակվելով աշխարհի չեմպիոն։ Հրում վարժության երկրորդ արդյունքը ցույց տվեց վերջինիս հայրենակից Ռեւսլան Նուրուդինովը, որը բարձրացրեց 236 կգ և երկամարտի 421 կգ արդյունքով դարձավ արծաթե մեդալակիր։

Սիմոն Մարտիրոսյանը հրումում հաջող կատարեց միայն առաջին մոտեցումը և բարձրացրեց 228 կգ՝ վարժությունում  և երկամարտում դառնալով բրոնզե մեդալակիր։ Սիմոնը երկու անգամ չկարողացավ բարձրացնել 237 կիլոգրամանոց ծանրաձողը:

Հիշեցնենք, որ մեր մարզիկներից առաջինը Ռաֆիկ Հարությունյանն է մտել պայքարի մեջ։ Ռաֆիկը 81 կգ քաշային կարգում զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը։

89 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Կարապետյանը, որը պոկում վարժությունում նվաճել էր փոքր ոսկե մեդալ, հրում վարժությունում զրո ստացավ և չկարողացավ երկամարտի արդյունքում դառնալ մեդալակիր։

Հակոբ Մկրտչյանը 96 կգ քաշային կարգի A խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (163+207), զբաղեցրել է 8-րդ տեղը: Դավիթ Հովհաննիսյանը  96 կգ քաշային կարգի B խմբում, երկամարտում գրանցելով 370 կգ արդյունք (165+205), զբաղեցրել է չորրորդ տեղը:

Հայաստանի ներկայացուցիչ, 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել պոկում վարժությունում։ Գասպարյանը հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում պահելով 175 կգ կշռող ծանրաձողը:180 և 181 կգ-ն, որ պատվիրվել էին երկրորդ և երրորդ մոտեցման համար, Գասպարյանը չի կարողացել բարձրացնել։

Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Արսեն Մարտիրոսյանը, պոկում վարժությունից հետո 4-րդ տեղով է ընթացել։ Մարտիրոսյանը ևս միայն առաջին մոտեցումն է հաջողությամբ ավարտել՝ պոկելով 170 կգ ծանրաձողը։ Ինչ վերաբերում է հրում վարժությանն, ապա այս վարժությունում մեր երկու ծանրորդներն էլ զրո են ստացել։ Գասպարյանը երեք մոտեցման արդյունքում չի կարողացել հրել 215 կգ կշռող ծանրաձողը, իսկ Արսեն Մարտիրոսյանը ձախողել է 210 կգ-ն:

Մինչև 81 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Տաթև Հակոբյանը երկամարտի 230 կգ արդյունքով (105 կգ և 125 կգ) ավարտել է իր մրցելույթները մրցաշարում՝ զբաղեցնելով մրցաշարում 5-րդ տեղը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.