Ադրբեջանը հայ ֆուտբոլիստների դեմ քրեական գործ է հարուցել

Ադրբեջանի Գլխավոր դատախազը քրեական գործ է հարուցել ընդդեմ հայ ֆուտբոլիստների թիմի։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Հարուցվել է երկու քրեական գործ ազգային ատելության հրահրման և Ադրբեջանի պետական դրոշի անարգման հատկանիշներով։
 

Ըստ հաղորդագրության, որոշ լրատվամիջոցներում և սոցցանցերում հրապարակումներ են հայտնվել այն մասին, որ հայ ֆուտբոլիստները անարգում են Ադրբեջանի պետական դրոշը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.