Պուտինն ու Մակրոնը քննարկել են ԼՂ կարգավորումը. կողմերը հույս են հայտնել, որ Փաշինյանի և Ալիևի բրյուսելյան հանդիպումը «օգտակար» կլինի և աջակցություն հայտնել ԵԱՀԿ ՄԽ աշխատանքի ակտիվացմանը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջև։

Կրեմլի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորումը:

«Վլադիմիր Պուտինը ներկայացրել է 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքները... Նա պատմել է, թե ինչպես են տարածաշրջանում միջոցներ ձեռնարկվում հրադադարի պահպանման, փախստականների վերադարձի, առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համար։ 

Կողմերը հույս են հայտնել, որ ԵՄ կառույցների ղեկավարների՝ 2021 թվականի դեկտեմբերի 15-ին նախատեսված հանդիպումն Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ նույնպես օգտակար կլինի։ 

Նրանք աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) գծով աշխատանքի ակտիվացման նպատակահարմարությանը»,-ասվում է Կրեմլի կայքում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.