Բրյուսելում մեկնարկել է Փաշինյանի հանդիպումը ԵԽ նախագահ Շառլ Միշելի հետ

Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Հանդիպման մեկնարկի մասին տեսանյութը Փաշինյանը հրապարակել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Եվրոպական խորհրդի նախագահի հետ առանձնազրույցից հետո նախատեսվում է Փաշինյանի, Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կմասնակցի Արևելյան Գործընկերության վեցերորդ գագաթնաժողովին։ Միջոցառման շրջանակում նախատեսվում են ՀՀ վարչապետի երկկողմ հանդիպումներ եվրոպական գործընկերների հետ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը երեքշաբթի Բրյուսելում կայացած հանդիպմանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի կայքը։

«Հանդիպման ընթացքում նշվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում ԵՄ-ի աջակցությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցեր, տեղի է ունեցել մտքերի փոխանակում հաղորդակցությունների բացման, մարդասիրական հարցերի շուրջ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Երեքշաբթի նախատեսված է եռակողմ հանդիպում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի, Ադրբեջանի նախագահ մասնակցությամբ։

 

   
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.