Արցախի ՊՆ–ն ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել ևս մեկ աճյուն

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների (մասունք) որոնողական աշխատանքները երեկ իրականացվել են Արցախի արևելյան թևում`Մարտունու շրջանի ուղղությամբ, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

ՊԲ ստորաբաժանման կողմից Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Այսպիսով, զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1704 աճյուն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.