Փաշինյանի աշխատանքին հավանություն չի տալիս հարցված քաղաքացիների 49.4 տոկոսը․ 60.5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին․ Gallup International association

«Gallup International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է, թե ինչպես են նոյեմբերի ընթացքում հարցված քաղաքացիները գնահատում մի շարք պաշտոնյաների աշխատանքը։

 

Վարչապետի աշխատանքին հավանություն է տալիս հարցված քաղաքացիների 33.4 տոկոսը, իսկ 49.4 տոկոսը հավանություն չի տալիս։ Հարցվածերի 60.5 տոկոսը հավանություն չի տալիս կառավարության աշխատանքին և միայն 23 տոկոսն է հավանություն տալիս կառավարության աշխատանքին։

«ՀՀ ԱԺ-ի աշխատանքին հավանություն է տվել միայն 16.3 տոկոսը։ Այսպիսի ցածր ցուցանիշ վերջին 11 տարվա մեջ երբևիցե չի եղել։ 68 տոկոսն այս կառույցի աշխատանքին հավանություն չի տալիս։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին 18.7 տոկոսը դրական է գնահատել, իսկ 60 տոկոսը դժգոհում է նրա աշխատանքից»,-ասաց Արամ Նավասարդյանը։

 

Հետազոտությունն անցկացվել է նոյեմբերի 16-27-ը՝ հեռախոսային մեթոդով։

 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.