«Մենք այդ թեման փակված ենք համարում». Զախարովան՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունների շուրջ ստեղծված իրավիճակին և ռուսական գերատեսչության մեկնաբանությանը:

«Ես դա որպես միջադեպ չէի դիտարկի: Մեզ համար պարզապես կարևոր էր հստակություն մտցնել ըստ հարցի էության: Թեման, ի դեպ, քննարկվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա հայ գործընկերոջ հեռախոսազրույցի ժամանակ, որը կայացել է դեկտեմբերի 8-ին: Մենք այդ թեման փակված ենք համարում:

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել էր Հայաստանի ԱԺ ղեկավարի՝ «Լավրովի պլանի» մասին հայտարարությանը, երբ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կոչված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.