Ե՛վ Բաքվի, և՛ Երևանի հետ շփումներում աշխատում ենք սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը՝ նշելով, որ ղեկավարների ընդունած պայմանավորվածությունները հաստատում են կողմերի պատրաստակամությունը կարգավորման հետագա քայլերի իրագործման հարցում:

«Սոչիում բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները հաստատում են Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունների պատրաստակամությունը կարգավորմանն ուղղված հետագա քայլերի առնչությամբ: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում աշխատում ենք դրանց հետևողական իրագործման, այդ թվում՝ սահմանային վեճերի կարգավորման, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ: Ինչպես համաձայնեցվել է Սոչիում նոյեմբերի 26-ին, կարևոր է երկկողմ հանձնաժողովի ստեղծումը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և հաջորդող սահմանագծման աշխատանքների իրականացման համար՝ ՌԴ-ի խորհրդատվական աջակցությամբ: Ակնկալում ենք նաև հանձնաժողովի շրջանակում երկու երկրի ազգային պատվիրակությունների շուտափույթ կազմավորումը: Տարածաշրջանում բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցով եռակողմ խմբի ջանքերը շարունակվում են»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման հարցը նախօրեին քննարկվել է նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հեռախոսազրույցում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.