Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ. ՍԴ որոշում

Սահմանադրական դատարանը հրապարակել է ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա կայացված որոշումը, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։

 

Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ:

Միևնույն ժամանակ ըստ այդ որոշման՝ քննիչի, դատախազի, դատարանի`վարույթի կասեցման հայեցողական լիազորությունից չի բխում քրեական հետապնդման անձեռնմխելիությամբ պատգամավորին տրվող պաշտպանության հաղթահարման հարցով Ազգային ժողովին դիմելու իրավասու մարմնի՝ գլխավոր դատախազի հայեցողական լիազորությունը:

 

Որոշման համաձայն՝ պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանությունը հաղթահարված չլինելու պարագայում քրեական վարույթը չկասեցնելը որևէ կերպ չի նշանակում (ենթադրում) վարույթն իրականացնող մարմնի լիազորություն՝ կատարելու գործողություններ (կայացնելու որոշումներ), որոնք ուղղակիորեն ներազդում են պատգամավորին անձեռնմխելիությամբ տրվող պաշտպանության վրա:

ՍԴ որոշումն առավել մանրամասն՝ այստեղ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.