Ապարանը մերժեց ՔՊ-ին․ քաղաքապետ է ընտրվում Կարեն Եղիազարյանը

Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պարտություն է կրել։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ ընտրատեղամասերում ձայների նախնական հաշվարկներով ՔՊ-ն ստացել է  քվեների 19 տոկոսը, իսկ «Կարեն Եղիազարյան» դաշինքը՝ 81: Ընտրությունների նախնական արդյունքներով Ապարան խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվում գործող քաղաքապետ Կարեն Եղիազարյանը։

Նշենք, որ ՔՊ-ն առաջադրել էր Էդգար Փարվանյանի թեկնածությունը։
Համայնքների տվյալներն՝ այստեղ
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.